Գանձեր

  Գանձը (ժամերգութիւնների միաւոր կազմող եւ պարզ մեղեդիով երգուող ժանր) քարոզի մի տեսակ է, կարելի է ասել՝ երգուող ներբողեան-աղօթք, եւ այս ժանրի ստեղծող է համարւում սբ Գրիգոր Նարեկացին։ «Գանձ» անուանման պատճառն այն է, որ Նարեկացու՝ այս ժանրի ստեղծագործութիւնները սկսւում են «գանձ» բառով։ Դրանց տների սկզբնատառերը ծայրակապով կազմում են «Գրիգորի երգ» բառակապակցութիւնը, իսկ տան վերջին տողերը՝ կրկներգ։ Գանձեր յետագայում հեղինակել են նաեւ այլք՝ Ներսէս Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին եւ այլն։ Գանձերը, ԺԱ-ԺԲ դարերից սկսած, ամփոփուել են «Գանձարան» կոչուող ժողովածուներում։ Այս էջում ներկայացնում ենք սբ Գրիգոր Նարեկացու՝ մեզ հասած գանձերից։
  Այստեղ կարող էք դիտելՆարեկացու գանձերը՝ 2003 թ. Անթիլիասում տպագրուած ժողովածուից: