Երգ զարմանալի (տաղ Եկեղեցւոյ)
ՄՄ Մատենադարան, ձեռ. թ. 7785, էջ 393ա (վերցուած է Ն. Թահմիզեանի վերոնշեալ գրքից)
Երգ զարմանալի, երգ շարժվարժենի,
Տեղի եղեր բարեկերտին։
Խորհուրդ, խորհուրդ համերամ,
Զարդ երամից, զարդ։
Նոճ ի նոճ յեռ ի սափոր եղեգնատնկոյն,
Մատնօրինօրէն նշդարենի ռահ։
Յունից նրբենից կից ի մի կից կամար,
Նէճեմ, թէ նէճեմ միջօրէի ժամ։
Այս խօսքերից յետոյ Աստուածածնին նուիրուած եւ «Աչքն ծով» սկիզբով խօսքերն են գալիս, որոնք որպէս առանձին տաղ են գործածւում։