ՄԵՐ ՄԱՍԻՆ

  «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը 2017 թվականին մեկնարկել է հայ բանաստեղծ, մեկնիչ եւ երաժիշտ, Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սուրբ Գրիգոր Նարեկացուն նուիրուած նախագիծը, որի առաջնային նպատակը հասարակութեան առաւել լայն շերտերին Գ․ Նարեկացու հարուստ ժառանգութիւնը ներկայացնելն ու վերջինիս հաղորդակից դարձնելն է: Պատրաստուած եռալեզու կայքում կարելի է գտնել համակողմանի տեղեկատուութիւն՝ Գ․ Նարեկացու կեանքի եւ գրական գործունեութեան մասին: Կայքի բաժիններից իւրաքանչիւրի վրայ իրականացուելու է շարունակական աշխատանք, որպէսզի տեղեկատուութիւնը մշտապէս լինի թարմ եւ հետաքրքիր:
  «Մատեան ողբերգութեան» բաժնում տեղ են գտել ստեղծագործութեան թարգմանութիւնները՝ տարբեր լեզուներով: Նախատեսուում է այս շարքը պարբերաբար համալրել նոր թարգմանութիւններով:

  «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը շահոյթ չհետապնդող, ոչ առեւտրային կազմակերպութիւն է։ Այն գործում է ՀՀ օրէնսդրութեան, ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա եւ ՀՀ ողջ տարածքում։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» եւ «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները ստեղծուել են 2013 եւ 2014թթ․-ին եւ մինչ եւ 2017թ․-ը գործում էին առանձին։ 2017թ.-ին հիմնադրամները միավորուել են եւ շարունակում են իրենց գործունեութիւնը «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամ անուամբ։
Հիմնադրամը զբաղւում է հայկական ինտելեկտուալ եւ  մշակութային ժառանգութեան պահպանմամբ, զարգացմամբ եւ տարածմամբ: Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թւում՝ 

«Սարոեան հաուս» (Վիլեամ Սարոեանի տան ձեռքբերում ՝ այն տուն-թանգարանի վերածելու նպատակով),
Armenianmusic.am (Հայկական ազգային երաժշտական գանձարան),
• Նարեկացու վերածնունդ,
• Աջակցութիւն «Վիքիպեդիայի» հայերէն թարգմանութեանը,
• Աջակցութիւն «Քան» ակադեմիայի հայերէն թարգմանութեանը,
• Գրքերի հրատարակում եւ վերահրատարակում,
• Արձանների տեղադրում,
«ՀԱՅ ՖԵՍՏ»։